Այսօր: Ուրբաթ, 19 Ապրիլի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 467-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Սևան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Սևան, 0261-2-43-23, 0261-4-00-00, sevan.gegharkunik@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

04 օգոստոսի 2020 թվականի N 467-Ա

ՎԱՐՉԱԿԱՆ ՏՈՒՅԺ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24-րդ և 26-րդ ենթակետերի, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 169.16-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներով, այն է՝ «առանց թույլտվության բացօթյա առևտուր կազմակերպելը առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնհինգապատիկից քսանապատիկի չափով» և հիմք ընդունելով «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կողմից Սևանի համայնքապետարան ներկայացրած վարչական իրավախախտում կատարելու վերաբերյալ նախպատրաստված նյութերը այն մասին, որ քաղ. Արթուր Վլադիմիրի Հովհաննիսյանը /հաշվառված՝ ք. Սևան, Նաիրյան փողոց թիվ 139 / 13 հասցեում/ առանց համապատասխան թույլտվության Սևանի թերակղզուց դեպի վանք տանող աստիճանավանդակների աջակողմյան հատվածում իրականացրել է բացօթյա առևտուր՝  որոշում եմ.

1. Արթուր Վլադիմիրի Հովհաննիսյանի նկատմամբ նշանակել տուգանք նվազագույն աշխատավարձի տասհինգապատիկի՝ 15.000 դրամի չափով:

2. Արթուր Վլադիմիրի Հովհաննիսյանին՝ տուգանքը  15-օրյա ժամկետում վճարել համայնքի բյուջեի 900165101123 հաշվեհամարին / ՀՀ ՖՆ ԳՎ/:

3. Նշանակված տուգանքը ժամանակին չվճարելու դեպքում, այն ենթակա է գանձման օրենքով սահմանված կարգով:

4. Սույն որոշումն ուժի մեջ է` պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner