Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, ՀՀ Հողային օրենսգրքի 86-րդ հոդվածի 2-րդ կետով, «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 143 հոդվածով, ՀՀ կառավարության` 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ` որոշում եմ.
1. Համաձայն ներկայացվող հատակագծի` սեփականության իրավունքով Էդիկ Մխիթարյանին պատկանող, ք. Սևան, թիվ 3 միջն. դպրոցից արևելք գտնվող 40.4քմ մակերեսով ավտոտնակի օգտագործման իրավունքով զբաղեցրած 45քմ մակերեսով հողատարածքը ճանաչել համայնքային սեփականություն և կատարել պետական գրանցում` տրամադրելով ք. Սևան, Կ. Դեմիրճյան փողոց թիվ 21 / 44 հասցե:
2. Ք. Սևան, Կ. Դեմիրճյան փողոց թիվ 21 / 44 հասցեում գտնվող 45քմ մակերեսով հողատարածքի գործառնական նշանակությունը համապատասխանեցնել Սևան քաղաքի գլխավոր հատակագծին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է` ստորագրման պահից: