Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշում N 5-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Սևան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Սևան, 0261-2-43-23, 0261-4-00-00, sevan.gegharkunik@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

16 հունվարի 2020 թվականի N 5-Ա

ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ / ԲՆԱԿԱՎԱՅՐԻ / ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԾԻ ԼՐԱՄՇԱԿՄԱՆ` ԳԱԳԱՐԻՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՆԵՐԱՌՄԱՄԲ ՆԱԽԱԳԾԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ՀՈՂԱՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԵՎ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 42-րդ ենթակետով, ՀՀ Հողային օրենսգրքի 48.1 հոդվածի 6-րդ կետով, 66-րդ հոդվածով, «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 143 հոդվածով, նկատի ունենալով, որ կառուցապատման նպատակով զբաղեցված հողատարածքները չեն հանդիսանում ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողատարածքներ և հիմք ընդունելով ՀՀ վարչապետի` 2009 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 1064-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների /բնակավայրերի / քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 12.03.2016 թվականի «Կառուցապատման իրավունքով զբաղեցված շենք-շինությունները նվիրաբերելու և հողատարածքը ուղղակի վաճառքի կարգով օտարելու մասին» թիվ 18 եզրակացությունը`

1. Սևան համայնքում հողատարածքների նշանակությունները համապատասխանեցնել Սևան համայնքի / բնակավայրի / լրամշակված գլխավոր հատակագծին:
2. Կառուցապատման և վարձակալության իրավունքով զբաղեցված հողատարածքները, դրանցով ծանրաբեռնված շենք-շինությունները ճանաչել համայնքային սեփականություն և կատարել պետական գրանցում:
3. Համաձայն ներկայացվող դիմումների` կառուցապատման և վարձակալության իրավունքով զբաղեցրած հողատարածքներն ուղղակի վաճառքի կարգով օտարել կառուցապատողներին և վարձակալներին` հողի կադաստրային արժեքը /1քմ-1242 դրամ/ վճարելու պայմանով:
4. Համաձայն ներկայացվող դիմումների` գոյություն ունեցող հասարակական, արդյունաբերական, բնակելի և այլ նշանակության օբյեկտների` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հատկացված, ինչպես նաև հողամասերի ընդլայնումը կատարել ուղղակի վաճառքի ձևով` տվյալ պահին գործող հողի կադաստրային արժեքը / 1քմ-1242 դրամ / վճարելու պայմանով:
5. Կառուցապատողներին նվիրաբերել իրենց կողմից և իրենց միջոցներով կառուցված շենք-շինությունները:
6. Սույն որոշումն ուժի մեջ է` հրապարակմանը հաջորդող օրվանից:


Կողմ -10

ԱՆՏՈՆՅԱՆ ԳՈՒՐԳԵՆ

ԱՎԵՏԻՍՅԱՆ ԱՐՍԵՆ

ԱՎԵՏԻՍՅԱՆ ԲԱԳՐԱՏ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ԱՐԱՅԻԿ

ԽԱԼԱՖՅԱՆ ՆՈՐԻԿ

ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ԱՐՄԱՆ

ՄԵԼՔՈՆՅԱՆ ԱՐԹՈՒՐ

ՍԱՂԱԹԵԼՅԱՆ ՎԱՀԵ

ՍԱՐԳՍՅԱՆ ՆԵԼՍՈՆ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ԷԴՎԱՐԴ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner