Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, ՀՀ կառավարության` 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ և հիմք ընդունելով ք. Սևան, Գրիբոյեդովի փողոց թիվ 5 / 38 բնակարանի բնակիչ Վահագ Խաչատրյանի դիմումը` առուվաճառքի պայմանագրով իրեն պատկանող, ք. Սևան, Սայաթ-Նովա փողոց 18 շենքից արևելք գտնվող հողատարածքի համար նոր հասցե տրամադրելու մասին, որոշում եմ.
1. Ք. Սևան, Սայաթ-Նովա փողոց 18 շենքից արևելք գտնվող հողատարածքի համար տրամադրել, ք. Սևան, Կ. Դեմիրճյան փողոց, 1-ին նրբանցք թիվ 6 / 2 հասցե:
2. Սույն որոշումը հիմք է պետական գրանցում ստանալու համար:
3. Սույն որոշումն ուժի մեջ է` Վահագ Խաչատրյանին սույն որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: