Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 780-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Սևան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Սևան, 0261-2-43-23, 0261-4-00-00, sevan.gegharkunik@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

01 դեկտեմբերի 2020 թվականի N 780-Ա

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՏԱՐՎԱԾ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՆ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 4-րդ կետով, ՀՀ կառավարության` 18.05.2006թ. N 731-Ն և 02.02.2002թ. թիվ 88 որոշումներով, 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 8-րդ, 8.1-րդ 9-րդ, 11-րդ, 18-րդ կետերով, հիմք ընդունելով ՀՀ քաղաքաշինության նախարարության կողմից հաստատված Սևան քաղաքի / բնակավայրի / գլխավոր հատակագծի լրամշակման մասին` 12.03.2016թ. N 18 եզրակացությունը և ք. Սևան, Ս. Սևանեցու փողոց թիվ 23 / 18 բնակարանի բնակիչ Արևշատ Գնդոյանի դիմումը՝ սեփականության իրավունքով իրեն պատկանող, ք. Սևան, Նաիրյան փողոց թիվ 166 / 58 հասցեում գտնվող շինություններն օրինական ճանաչելու մասին, ինչպես նաև նկատի ունենալով, որ շինությունների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, որոշում եմ.

1. Ք. Սևան, Նաիրյան փողոց թիվ 166 / 58 հասցեում գտնվող, արդյունաբերության, ընդերքօգտագործման և արդյունաբերական օբյեկտների կառուցապատման համար նախատեսված 59.8քմ մակերեսով հողատարածքի նպատակային նշանակությունը համապատասխանեցնել Սևան քաղաքի / բնակավայրի / լրամշակված գլխավոր հատակագծին` բնակավայրերի նշանակության` հասարակական կառուցապատման:
2. Սեփականության իրավունքով Արևշատ Սարգսի Գնդոյանին պատկանող, ք. Սևան, Նաիրյան փողոց թիվ 166 / 58 հասցեում գտնվող 59.8քմ մակերեսով հողատարածքում կառուցված 83.67քմ մակերեսով /ներքին մակերես` 77.5քմ/ եռահարկ առևտրի սրահի և 5.91քմ մակերեսով ծածկի կառուցման աշխատանքները ճանաչել օրինական` համայնքի բյուջե մուծելով օրինականացվող շինությունների յուրաքանչյուր 1քմ-ի համար` 2600դրամ:
3. Սույն որոշման ընդունման օրվանից սահմանված գումարը 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում` սույն որոշումը համարվում է ուժը կորցրած:
4. Սույն որոշմամբ ծագող սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման:
5. Սույն որոշումն ուժի մեջ է` Արևշատ Գնդոյանին սույն որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner