Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 4-րդ կետով, ՀՀ կառավարության` 18.05.2006թ. N 731-Ն, 29.12.2005թ. N 2387-Ն որոշումներով, 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 33-րդ կետով, հիմք ընդունելով ք. Սևան, Խաղաղության փողոց թիվ 6 / 17 բնակարանի բնակիչ Վոլոդյա Գրիգորյանի դիմումը` Սևան քաղաքի Նաիրյան փողոցի թիվ 164 շենքի հարավային մասում` ավտոտնակների շարքում, իր կողմից ինքնակամ կառուցված 31.75քմ մակերեսով ավտոտնակը օրինականացնելու մասին, ինչպես նաև հաշվի առնելով, որ շինությունը կառուցված է համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքի վրա, որի նկատմամբ ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումներ չկան, որ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, որոշում եմ.
1. Վոլոդյա Գրիգորյանի կողմից ք. Սևան, Նաիրյան փողոց թիվ 164 շենքի հարավային մասում` ավտոտնակների շարքում, ինքնակամ կառուցված 31.75քմ մակերեսով ավտոտնակը / ներքին մակերեսը` 25.61քմ / և զբաղեցրած 31.75քմ մակերեսով հողատարածքը ճանաչել համայնքային սեփականություն:
2. Վոլոդյա Գրիգորյանի կողմից ք. Սևան, Նաիրյան փողոց թիվ 164 շենքի հարավային մասում` ավտոտնակների շարքում, ինքնակամ կառուցված 31.75քմ մակերեսով ավտոտնակը ճանաչել օրինական` տրամադրելով ք. Սևան, Նաիրյան փողոց թիվ 164 / 12 հասցե:
3. Նկատի ունենալով, որ թույլ է տրվել ինքնակամություն, ուստի ինքնակամ կառույցի օրինականացման, պետական գրանցման, այդ թվում` համայնքային սեփականության ճանաչման և գրանցման ծախսերն իրականացվում են ինքնակամ կառույցն իրականացնողի միջոցներով:
4. Սույն որոշմամբ ծագող սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման: