Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 189-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Սևան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Սևան, 0261-2-43-23, 0261-4-00-00, sevan.gegharkunik@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

26 ապրիլի 2017 թվականի N 189-Ա

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՎՏՈՏՆԱԿԻ, ՏՆՏԵՍԱԿԱՆ ՇԻՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԴՐԱՆՑՈՎ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՏՆՕՐԻՆՄԱՆ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, համաձայն ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ կետի, ՀՀ կառավարության` 18.05.2006թ. «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն որոշման 34-36 կետերի պահանջների, հաշվի առնելով քաղ. Շահեն Գևորգյանի դիմումը` ք. Սևան, Ֆրանսիական փողոց թիվ 7 / 1 հասցեում կառուցված 89.70քմ մակերեսով ավտոտնակը, ավտոտնակի 2-րդ հարկում կառուցված 97.78քմ մակերեսով տնտեսական շինությունը, 43.80քմ մակերեսով նկուղը, 5.70քմ մակերեսով բաց պատշգամբը, 3.56քմ մակերեսով աստիճանները, 0.27քմ մակերեսով հենապատը, զբաղեցրած ու սպասարկման համար նախատեսված 125.31քմ մակերեսով հողատարածքը ուղղակի գործարքով իրեն վաճառելու մասին, ինչպես նաև նկատի ունենալով, որ ավտոտնակի զբաղեցրած հողատարածքը ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողատեսք չի հանդիսանում, որոշում եմ.

1. Ք. Սևան, Ֆրանսիական փողոց թիվ 7 / 1 հասցեում գտնվող, Սևան համայնքի ղեկավարի` 24.03.2017թ. թիվ 130-Ա որոշմամբ օրինական և համայնքային սեփականություն ճանաչված, 18.04.2017թ. պետական գրանցում ստացած 89.70քմ մակերեսով ավտոտնակը, ավտոտնակի 2-րդ հարկում կառուցված 97.78քմ մակերեսով տնտեսական շինությունը, 43.80քմ մակերեսով նկուղը, 5.70քմ մակերեսով բաց պատշգամբը, 3.56քմ մակերեսով աստիճանները, 0.27քմ մակերեսով հենապատը, զբաղեցրած ու սպասարկման համար նախատեսված 125.31քմ մակերեսով հողատարածքը / ավտոտնակը` 89.70x1300=116610 դրամ, տնտեսական շինությունը` 97.78x2600=254228դրամ, նկուղը` 43.80x2600=113880դրամ, բաց պատշգամբը` 5.70x2600=14820դրամ, աստիճանները` 3.56x2600=9256դրամ, հենապատը` 0.27x2600=702դրամ, հողատարածքը` 125.31x1242=155635.02դրամ / ուղղակի գործարքի միջոցով վաճառել ՀՀ կառավարության` 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 34 կետով սահմանված գնման նախապատվությունը ստանալուց հետո` 15 աշխատանքային օրվա ընթացքում համապատասխան դիմում ներկայացրած ք. Սևան, Գրիբոյեդով փողոց թիվ 9 / 19 բնակարանի բնակիչ Շահեն Գևորգյանին:
2. Քաղ. Շահեն Գևորգյանի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր և սահմանել, որ առուվաճառքի հետ կապված ծախսերն իրականացվում են գնորդի հաշվին:
3. Սույն որոշմամբ ծագող սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner