Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, համաձայն ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ կետի, ՀՀ կառավարության` 18.05.2006թ. «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն որոշման 34-36 կետերի պահանջների, հաշվի առնելով քաղ. Վաչագան Սիմոնյանի դիմումը` ք. Սևան, Գ. Լուսավորիչ փողոց թիվ 26 / 5 հասցեում կառուցված 37.75քմ մակերեսով ավտոտնակը և զբաղեցրած 37.75քմ մակերեսով հողատարածքն ուղղակի գործարքով իրեն վաճառելու մասին, ինչպես նաև նկատի ունենալով, որ ավտոտնակի զբաղեցրած հողատարածքը ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողատեսք չի հանդիսանում, որոշում եմ.
1. Ք. Սևան, Գ. Լուսավորիչ փողոց թիվ 26 / 5 հասցեում գտնվող, Սևան համայնքի ղեկավարի` 02.05.2018թ. թիվ 198-Ա որոշմամբ օրինական և համայնքային սեփականություն ճանաչված, 09.07.2018թ. պետական գրանցում ստացած 37.75քմ մակերեսով ավտոտնակը և զբաղեցրած 37.75քմ մակերեսով հողատարածքը / ավտոտնակը` 37.75x1300=49075 դրամ, հողատարածքը` 37.75x1242=46885.5 դրամ / ուղղակի գործարքի միջոցով վաճառել ՀՀ կառավարության` 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 34-րդ կետով սահմանված գնման նախապատվությունը ստանալուց հետո` 15 աշխատանքային օրվա ընթացքում համապատասխան դիմում ներկայացրած ք. Սևան, Սայաթ-Նովա փողոց թիվ 26 / 14 բնակարանի բնակիչ Վաչագան Սիմոնյանին:
2. Քաղ. Վաչագան Սիմոնյանի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր և սահմանել, որ առուվաճառքի հետ կապված ծախսերն իրականացվում են գնորդի հաշվին:
3. Սույն որոշմամբ ծագող սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման: