Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 71
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 148-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Սևան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Սևան, 0261-2-43-23, 0261-4-00-00, sevan.gegharkunik@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

14 մարտի 2019 թվականի N 148-Ա

ԱՌԵՎՏՐԻ ՍՐԱՀՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ / ՆՎԻՐԵԼՈՒ /, ԻՍԿ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՏԱՐԱԾՔՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ԿԱՐԳՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, ՀՀ Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածով և հիմք ընդունելով Սևան համայնքի ավագանու` 12.03.2019թ. «Համայնքային սեփականություն հանդիսացող հողամասն ուղղակի վաճառքի կարգով օտարելու և առևտրի սրահն անհատույց սեփականության իրավունքով տրամադրելու /նվիրելու/ մասին» թիվ 19-Ա որոշումը` որոշում եմ.

1. Համայնքային սեփականություն հանդիսացող, ք. Սևան, Նաիրյան փողոց թիվ 147 / 35 հասցեում գտնվող 68.0քմ մակերեսով հողատարածքն ուղղակի վաճառքի կարգով օտարել ՀՀ Գեղարքունիքի մարզ, գ. Ծովագյուղ, 21-րդ փողոց թիվ 13 տան բնակիչ Վահան Գրիգորյանին` հողի կադաստրային արժեքը / 1քմ-1242 դրամ / վճարելու պայմանով:
2. Համայնքային սեփականություն հանդիսացող, ք. Սևան, Նաիրյան փողոց թիվ 147 / 35 հասցեում գտնվող 85.81քմ մակերեսով առևտրի սրահն անհատույց սեփականության իրավունքով տրամադրել / նվիրել / ՀՀ Գեղարքունիքի մարզ, գ. Ծովագյուղ, 21-րդ փողոց թիվ 13 տան բնակիչ Վահան Գրիգորյանին:
3. Քաղաքացու հետ կնքել հողատարածքի ուղղակի վաճառքի և առևտրի սրահի նվիրատվության պայմանագիր:
4. Սույն որոշմամբ ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման:
5. Սույն որոշումն ուժի մեջ է` Վահան Գրիգորյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner