Այսօր: Հինգշաբթի, 25 Ապրիլի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 774-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Սևան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Սևան, 0261-2-43-23, 0261-4-00-00, sevan.gegharkunik@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

30 նոյեմբերի 2020 թվականի N 774-Ա

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՏԱՐՎԱԾ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՆ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 4-րդ կետով, ՀՀ կառավարության` 18.05.2006թ. N 731-Ն և 02.02.2002թ. թիվ 88 որոշումներովՀՀ կառավարության` 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 8-րդ, 8.1-րդ 9-րդ, 11-րդ, 18-րդ կետերով, հիմք ընդունելով ք. Երևան, Չայկովսկու փողոց թիվ 15 / 11 բնակարանի բնակիչ Արտավազդ Ավետիսյանի դիմումը՝ սեփականության իրավունքով իրեն պատկանող, ք. Սևան, Կ. Դեմիրճյան փողոց թիվ 9 հասցեում գտնվող տաղավարի քանդման աշխատանքները և նոր կառուցված շինություններն օրինական ճանաչելու մասին, նկատի ունենալով, որ շինությունների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ինչպես նաև հաշվի առնելով որակավորում ունեցող անձի կողմից կատարված չափագրությունների արդյունքները՝ որոշում եմ.

 

1. Կատարել համապատասխան ուղղում՝ սեփականության իրավունքով Արտավազդ Ավետիսյանին պատկանող ք. Սևան, Կ. Դեմիրճյան փողոց թիվ 9 հասցեում գտնվող հողատարածքի գծային չափերի:
2. Ք. Սևան, Կ. Դեմիրճյան փողոց թիվ 9 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Արտավազդ Ավետիսյանին պատկանող 226.0քմ մակերեսով հողատարածքում գոյություն ունեցող 136.0քմ մակերեսով տաղավարի քանդման աշխատանքները ճանաչել օրինական:
3. Սեփականության իրավունքով Արտավազդ Աշոտի Ավետիսյանին պատկանող, ք. Սևան, Կ. Դեմիրճյան փողոց թիվ 9 հասցեում գտնվող 226.0քմ մակերեսով հողատարածքում կառուցված 452.0քմ մակերեսով /ներքին մակերես` 407.88քմ/ երկհարկանի խանութի կառուցման աշխատանքները ճանաչել օրինական համայնքի բյուջե մուծելով օրինականացվող շինությունների յուրաքանչյուր 1քմ-ի համար 2600դրամ:
4. Սույն որոշման ընդունման օրվանից սահմանված գումարը 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում` սույն որոշումը համարվում է ուժը կորցրած:
5. Սույն որոշմամբ ծագող սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման:
6. Սույն որոշումն ուժի մեջ է` Արտավազդ Ավետիսյանին սույն որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner