Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության` 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման և հիմք ընդունելով «Գյուղտնտշինմոնտաժ թիվ 1» ՓԲԸ-ի տնօրեն Գևորգ Մելիքյանի դիմումը՝ որոշում եմ.
1. «Գյուղտնտշինմոնտաժ թիվ 1» ՓԲԸ-ի տնօրեն Գևորգ Մելիքյանին տրամադրել ք. Սևան, արևելյան մասում գտնվող հողատարածքում գոյություն ունեցող անգարների քանդման աշխատանքների շինարարության թույլտվություն:
2. «Գյուղտնտշինմոնտաժ թիվ 1» ՓԲԸ-ի տնօրեն Գևորգ Մելիքյանը քանդման աշխատանքները սկսելուց առնվազն երեք օր առաջ պարտավոր է Սևանի համայնքապետարանին և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնին ներկայացնել N 2-5 ձևի տեղեկանք:
3. «Գյուղտնտշինմոնտաժ թիվ 1» ՓԲԸ-ի տնօրեն Գևորգ Մելիքյանը պարտավոր է քանդման աշխատանքներն ավարտելուց հետո` բայց ոչ ուշ, քան շինարարության թույլտվության ժամկետը լրանալուց 30 օր առաջ, դիմել Սևան համայնքի ղեկավարին` քանդման ավարտը փաստագրելու համար, հակառակ դեպքում` կենթարկվի վարչական պատասխանատվության օրենքով սահմանված կարգով:
4. Սույն որոշումն ուժի մեջ է` «Գյուղտնտշինմոնտաժ թիվ 1» ՓԲԸ-ի տնօրեն Գևորգ Մելիքյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: