Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, ՀՀ Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին կետի 3)-րդ ենթակետով, հիմք ընդունելով Վահրամ Գևորգյանի դիմումը` կառուցապատման իրավունքով իրեն պատկանող, ք. Սևան, Խաղաղության փողոց թիվ 16 / 41 հասցեում գտնվող 52.0քմ մակերեսով հողատարածքն ուղղակի վաճառքի կարգով իրեն օտարելու մասին, ինչպես նաև նկատի ունենալով, որ ք. Սևան, Խաղաղության փողոց թիվ 16 / 41 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքը չի հանդիսանում ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողատարածք, որոշում եմ.
1. Կառուցապատման իրավունքով Վահրամ Գևորգյանին պատկանող, համայնքային սեփականություն հանդիսացող, ք. Սևան, Խաղաղության փողոց թիվ 16 / 41 հասցեում գտնվող 52.0քմ մակերեսով հողատարածքը ուղղակի վաճառքի կարգով օտարել` ՀՀ Գեղարքունիքի մարզ, գ. Ծովագյուղ, թաղ. 1, շենք 2, բն. 16 հասցեի բնակիչ Վահրամ Գևորգյանին հողի կադաստրային արժեքը / 1քմ-1242 դրամ / վճարելու պայմանով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է` հողի կադաստրային արժեքը մուծելուց և պետական գրանցում ստանալուց հետո: