Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետի, ՀՀ կառավարության` 19.07.2007թ. թիվ 843-Ն որոշման, Սևան համայնքի ավագանու` 18.01.2019թ. թիվ 4 -Ն որոշման 1-ին կետով սահմանված թիվ 1 հավելվածի 9 -րդ կետի և հիմք ընդունելով «Արկադի Հունանյան» ԱՁ -ի կողմից ներկայացված հայտը` որոշում եմ.
1. «Արկադի Հունանյան» ԱՁ-ին / գործունեությունը` ք.Սևան, Նաիրյան փողոց թիվ 175 հասցե / տրամադրել 2019թ. 1-ին, 2-րդ և 3 -րդ եռամսյակների համար`
1.1 ոգելից խմիչքների արտադրանքի վաճառքի թույլտվություն;
1.2 ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվություն:
2. «Արկադի Հունանյան» ԱՁ-ին`
- Սևան համայնքի բյուջեի 900165101354 հաշվեհամարին վճարել ոգելից և ալկոհոլային խմիչքների վաճառքի յուրաքանչյուր եռամսյակի թույլտվության համար տեղական տուրք` 13.100դրամ,
- Սևան համայնքի բյուջեի 900165101339 հաշվեհամարին վճարել ծխախոտի արտադրանքի վաճառքի յուրաքանչյուր եռամսյակի թույլտվության համար տեղական տուրք` 13.100 դրամ տեղական տուրք:
3. Սույն որոշումն ուժի մեջ է` «Արկադի Հունանյան» ԱՁ-ին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: