Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, ՀՀ կառավարության` 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ և հիմք ընդունելով ք. Սևան, Սայաթ-Նովա փողոց թիվ 20 / 5 բնակարանի բնակիչ Սուսաննա Ավետիսյանի դիմումը` սեփականության իրավունքով իրեն պատկանող, ք. Սևան, Նաիրյան փողոց թիվ 160 / 16 և ք. Սևան, Նաիրյան փողոց թիվ 160/3-160/31 հասցեներում գտնվող անշարժ գույքերը /վկայականներ` 24122018-05-0071, 02102018-05-0027/ միավորելու, միավորված անշարժ գույքի համար հասցե տրամադրելու մասին, որոշում եմ.
1. Ք. Սևան, Նաիրյան փողոց թիվ 160 / 16 և ք. Սևան, Նաիրյան փողոց թիվ 160/3-160/31 հասցեներում գտնվող անշարժ գույքերը միավորել` տրամադրելով ք. Սևան, Նաիրյան փողոց թիվ 160 / 3-16-31 հասցե:
2. Սույն որոշումը հիմք է պետական գրանցում ստանալու համար: