Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, ՀՀ կառավարության` 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ և հիմք ընդունելով ք. Սևան, Նալբանդյան փողոց թիվ 6ա տան բնակիչ Արսեն Հովհաննիսյանի դիմումը` սեփականության իրավունքով իրեն պատկանող, ք. Սևան, Նալբանդյան փողոց թիվ 6ա հասցեում գտնվող առանձնատան / վկայական` 1055902, տրված՝ 30.11.2004թ./ համար նոր հասցե տրամադրելու մասին, որոշում եմ.
1 Ք. Սևան, Նալբանդյան փողոց թիվ 6ա հասցեում գտնվող առանձնատան համար տրամադրել, ք. Սևան, Նալբանդյան փողոց թիվ 6 / 2 հասցե:
2 Սույն որոշումը հիմք է պետական գրանցում ստանալու համար:
3 Սույն որոշումն ուժի մեջ է՝ Արսեն Հովհաննիսյանին սույն որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: