Քաղաքացի Հայկ Հրաչիկի Ղուկասյանին / հաշվառված` ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Սևան, Նալբանդյան 3 հասցեում, ՀՀՎՀ 17372295 / սեփականության իրավունքով պատկանող ք.Սևան, Ս.Սևանեցու 4ա բնակելի շենքը և Չարենցի սկզբնամաս արտադրական նշանակության շինությունը, «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի համաձայն, գույքահարկով հարկվող օբյեկտներ են: «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի հիմքով Սևանի համայնքապետարանի աշխատակազմում 14.06.2017թ. հարուցվել է վարչական վարույթ` ժամանակին չվճարված գույքահարկի գումարի գանձման հարցի քննության նպատակով: Սևանի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական բաժնի տեղեկանքի համաձայն` 01.01.2017թ. դրությամբ վճարման ենթակա գույքահարկի ժամկետանց ընդհանուր գումարը կազմում է 446979 ՀՀ դրամ, ապառք 298320 ՀՀ դրամ, տույժ`148659 ՀՀ դրամ, այդ թվում՝
- Ս.Սևանեցու 4ա հասցեի բնակելի շենքի համար` 41370 դրամ գույքահարկի ապառք, 17872 դրամ` տույժ,
- Չարենցի սկզբնամաս հասցեում գտնվող արտադրական նշանակության համար` 256950 դրամ ապառք, 130787 դրամ` տույժ:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ Սահմանադրությամբ, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի, «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 2-րդ, 3-րդ, «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 29.1-ին, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ, 58-60-րդ հոդվածներով՝ որոշում եմ.
1. Քաղաքացի Հայկ Հրաչիկի Ղուկասյանից հօգուտ Սևան համայնքի բյուջե գանձել ընդհաուր գույքահարկ 446979 ՀՀ դրամ, որից ապառք`298320 ՀՀ դրամ, տույժ`148659 ՀՀ դրամ:
2. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Սևան համայնքի ղեկավարին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում:
3. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:
4. Գումարը ենթակա է վճարման Սևան համայնքի 900165101024 գույքահարկի հաշվեհամարին:
5. Սույն որոշման կատարման պատասխանատվությունը վերապահել աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական բաժնին:
6. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն իրականացնում է Սևան համայնքի ղեկավարը:
7. Սույն որոշումն ուժի մեջ է` որոշումը ստորագրությամբ ստանալու օրվանից: