Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, ՀՀ Հողային օրենսգրքի 86-րդ հոդվածի 2-րդ կետով, «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 143 հոդվածով, ՀՀ կառավարության` 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ` որոշում եմ.
1. Համաձայն ներկայացվող հատակագծի` սեփականության իրավունքով Ջեմմա Հովհաննիսյանին պատկանող, ք. Սևան, Սայաթ-Նովա փողոց թիվ 6 շենքի արևելյան մասում գտնվող 14.0քմ մակերեսով տաղավարի` վարձակալության իրավունքով զբաղեցրած 36.0քմ մակերեսով հողատարածքը ճանաչել համայնքային սեփականություն և կատարել պետական գրանցում` տրամադրելով ք. Սևան, Սայաթ-Նովա փողոց թիվ 6 / 8 հասցե:
2. Ք. Սևան, Սայաթ-Նովա փողոց թիվ 6 / 8 հասցեում գտնվող 36.0քմ մակերեսով հողատարածքի գործառնական նշանակությունը համապատասխանեցնել Սևան քաղաքի լրամշակված գլխավոր հատակագծին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է` Ջեմմա Հովհաննիսյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: