Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետի, ՀՀ կառավարության`19.07.2007թ. թիվ 843-Ն որոշման, Սևան համայնքի ավագանու` 20.01.2017թ. թիվ 2-Ն որոշման 9-րդ կետի և հիմք ընդունելով «Անուշ Խաչատրյան» ԱՁ-ի կողմից ներկայացված հայտը` որոշում եմ.
1. «Անուշ Խաչատրյան»ԱՁ-ին / գործունեությունը` ք.Սևան, Նալբանդյան 27 / 1 հասցե / տրամադրել 2017թվականի 2 րդ եռամսյակի համար`
1.1 Ոգելից խմիչքների արտադրանքի վաճառքի թույլտվություն;
1.2 Ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվություն:
2. «Անուշ Խաչատրյան»ԱՁ-ին`
- Սևան համայնքի բյուջեի 900165101354 հաշվեհամարին վճարել ոգելից և ալկոհոլային խմիչքների վաճառքի թույլտվության համար տեղական տուրք` 15000 դրամ ,
- Սևան համայնքի բյուջեի 900165101339 հաշվեհամարին վճարել ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվության համար տեղական տուրք` 15000 դրամ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է`« Անուշ Խաչատրյան» ԱՁ-ին որոշման ընդունման մասին իրազեկելու հաջորդ օրվանից: