Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, ՀՀ կառավարության` 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ և հիմք ընդունելով ք. Սևան, Նալբանդյան փողոց թիվ 43 / 9 բնակարանի բնակիչ Վարդան Քոչարյանի դիմումը` սեփականության իրավունքով իրեն պատկանող, ք. Սևան, Գ. Լուսավորչի փողոց թիվ 2 հասցեում գտնվող հողատարածքից / վկայական` 16062020-05-0065 / փաստացի զբաղեցրած 1993քմ հողատարածքն առանձնացնելու և առանձնացված հողատարածքի համար նոր հասցեներ տրամադրելու մասին, որոշում եմ.
1. Ք. Սևան, Գ. Լուսավորչի փողոց թիվ 2 հասցեում գտնվող 1993քմ մակերեսով հողատարածքը, համաձայն ներկայացվող հատակագծերի, բաժանել 2 միավոր գույքի և տրամադրել հասցեներ`
1.1 առաջին միավոր՝ 1393քմ մակերեսով հողատարածքի համար տրամադրել ք. Սևան, Գ. Լուսավորչի փողոց թիվ 2 հողամաս հասցե;
1.2 երկրորդ միավոր՝ 600.0քմ մակերեսով հողատարածքի համար տրամադրել ք. Սևան, Գ. Լուսավորչի փողոց թիվ 2 / 2 հասցե.
2. Սույն որոշումը հիմք է պետական գրանցում ստանալու համար:
3. Սույն որոշումն ուժի մեջ է` Վարդան Քոչարյանին սույն որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: