Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության՝ 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման և հիմք ընդունելով Արտյոմ Պետրոսյանի դիմումը՝ որոշում եմ.
1.Արտյոմ Պետրոսյանին տրամադրել շինարարության թույլտվություն Սևան համայնք, ք․ Սևան, Շահումյան փողոց թիվ 31 / 24 հասցեում գտնվող մեկ հարկանի վարսավիրանոցի կառուցման համար ։ 2.Արտյոմ Պետրոսյանը շինարարական աշխատանքներն սկսելուց առնվազն երեք օր առաջ պարտավոր է Սևանի համայնքապետարանին և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնին ներկայացնել N 2-5 ձևի տեղեկանք: 3.Արտյոմ Պետրոսյանը պարտավոր է շինարարական աշխատանքներն ավարտելուց հետո` բայց ոչ ուշ, քան շինարարության թույլտվության ժամկետը լրանալուց 30 օր առաջ, դիմել Սևան համայնքի ղեկավարին` ավարտված շինարարության շահագործումը փաստագրելու համար, հակառակ դեպքում` կենթարկվի վարչական պատասխանատվության օրենքով սահմանված կարգով: 4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: