Այսօր: Շաբաթ, 20 Ապրիլի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 628-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Սևան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Սևան, 0261-2-43-23, 0261-4-00-00, sevan.gegharkunik@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

06 նոյեմբերի 2018 թվականի N 628-Ա

ՊԱՏՐՈՆԱԺ /ՕԳՆԱԿԱՆ/ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 43-րդ հոդվածով, հիմք ընդունելով ք. Սևան, Մյասնիկյան փողոց թիվ 7 բնակարանի բնակիչ, 3-րդ խմբի հաշմանդամ Թամարա Բողդանի Պետրոսյանի դիմումը / ծնված` 04.01.1961թ./, համաձայն որի` վատառողջ լինելու պատճառով չի կարող ինքնուրույն տնօրինել իր կյանքը, ունի խնամքի և պաշտպանության կարիք, ինքնասպասարկման դժվարություններ և ցանկանում է իրեն օգնական նշանակել որդուն` ք. Սևան, Մյասնիկյան փողոց թիվ 7 բնակարանի բնակիչ Սահակ Դավթի Դավթյանին, ինչպես նաև հաշվի առնելով համայնքապետարանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի կողմից կատարված տնայցի արդյունքները, Թամարա Պետրոսյանի առողջական և ֆիզիկական ներկա վիճակը, հարևանների հայտարարությունները` որոշում եմ.

1. Ք. Սևան, Մյասնիկյան փողոց թիվ 7 բնակարանի բնակիչ Սահակ Դավթի Դավթյանին նշանակել պատրոնաժ /օգնական/ մոր` Թամարա Բողդանի Պետրոսյանի նկատմամբ մինչև վերջինիս առողջական վիճակի բարելավումը:
2. Սահակ Դավթի Դավթյանին `
 Թամարա Պետրոսյանի նկատմամբ ցուցաբերել անհրաժեշտ օգնություն և աջակցություն, խնամք և մշտական ուշադրություն, պաշտպանել նրա իրավունքները:
3. Համայնքապետարանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովին`
 Սահակ Դավթյանի պատրոնաժության վերաբերյալ պարբերաբար տեղեկատվություն ստանալ Թամարա Պետրոսյանից:
4. Սույն որոշումն ուժի մեջ է` ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner