Այսօր: Հինգշաբթի, 25 Ապրիլի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 35
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 25-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Սևան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Սևան, 0261-2-43-23, 0261-4-00-00, sevan.gegharkunik@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 հունվարի 2019 թվականի N 25-Ա

ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 26-րդ և 42-րդ հոդվածի 1-ին կետի 8-րդ ենթակետերով, հիմք ընդունելով վարչական իրավախախտման վերաբերյալ 16.01.2019թ. կազմված թիվ 01 արձանագրությունը` որոշում եմ.

 

1. Ք. Սևան, Ս. Սևանեցի փողոց թիվ 21 / 20 բնակարանի բնակիչ Դավիթ Գնդոյանին տուգանել նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով, այն է` 200000 /երկու հարյուր հազար / դրամ, ինքնակամ` առանց համապատասխան նախագծային փաստաթղթերի և շինարարության թույլտվության, ք. Սևան, Նաիրյան փողոց թիվ 147 / 24 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող առևտրի սրահին կից շինարարական աշխատանքներ կատարելու համար: 

2. Առաջարկել զանցառու Դավիթ Գնդոյանին`
- 15-օրյա ժամկետում կամավոր հիմունքներով տուգանքը վճարել Սևան համայնքի բյուջեի 900165101123 հաշվեհամարին:
3. Հանձնարարել Սևանի համայնքապետարանի աշխատակազմի ճարտարապետա-շինարարական բաժնին`
- Դավիթ Գնդոյանի կողմից կատարված շինարարական աշխատանքների հետագա կարգավիճակը որոշելու համար գործողությունները իրականացնել ՀՀ-ում գործող քաղաքաշինական նորմերին և պահանջներին համապատասխան:
4. Սույն որոշումն ուժի մեջ է` Դավիթ Գնդոյանին որոշման մասին իրազեկելու հաջորդ օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner