Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, համաձայն ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ կետի, ՀՀ կառավարության` 18.05.2006թ. «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն որոշման 34-36 կետերի պահանջների, հաշվի առնելով քաղ. Նորայր Մարտիրոսյանի դիմումը` ք. Սևան, Ռուսական փողոց թիվ 17 / 46 հասցեում կառուցված 49.28քմ մակերեսով ավտոտնակը և զբաղեցրած 49.28քմ մակերեսով հողատարածքն ուղղակի գործարքով իրեն վաճառելու մասին, ինչպես նաև նկատի ունենալով, որ ավտոտնակի զբաղեցրած հողատարածքը ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողատեսք չի հանդիսանում, որոշում եմ.
1. Ք. Սևան, Ռուսական փողոց թիվ 17 / 46 հասցեում գտնվող, Սևան համայնքի ղեկավարի` 21.12.2018թ. թիվ 726-Ա որոշմամբ օրինական և համայնքային սեփականություն ճանաչված, 09.01.2019թ. պետական գրանցում ստացած 49.28քմ մակերեսով ավտոտնակը, զբաղեցրած 49.28քմ մակերեսով հողատարածքը / ավտոտնակը` 49.28x1300=64064 դրամ, հողատարածքը` 49.28x1242=61205.76 դրամ / ուղղակի գործարքի միջոցով վաճառել ՀՀ կառավարության` 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 34-րդ կետով սահմանված գնման նախապատվությունը ստանալուց հետո` 15 աշխատանքային օրվա ընթացքում համապատասխան դիմում ներկայացրած ք. Սևան, 5-րդ միկրոթաղամաս թիվ 3 / 5 բնակարանի բնակիչ Նորայր Մարտիրոսյանին:
2. Քաղ. Նորայր Մարտիրոսյանի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր և սահմանել, որ առուվաճառքի հետ կապված ծախսերն իրականացվում են գնորդի հաշվին:
3. Սույն որոշմամբ ծագող սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման: