Այսօր: Հինգշաբթի, 25 Ապրիլի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 30
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 663-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Սևան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Սևան, 0261-2-43-23, 0261-4-00-00, sevan.gegharkunik@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

09 հոկտեմբերի 2019 թվականի N 663-Ա

ԲՆԱԿԵԼԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԵՓԱԿԱՆ ԳՈՒՅՔ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, ՀՀ Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերով, 28.06.2008թ. ՀՕ-117-Ն օրենքի 1-ին հոդվածով, ՀՀ կառավարության` 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ,  հիմք ընդունելով  ՌԴ քաղաքացի Վիյուլ Հովսեփյանի լիազոր անձ ք. Սևան, Չարենցի փողոց թիվ 12 տան բնակիչ Մուշեղ Գևորգյանի դիմումը` սեփականության իրավունքով Վիյուլ Հովսեփյանին պատկանող, ք. Սևան, Կոմիսարների 1ա հասցեում գտնվող անհատական բնակելի տան կառուցման և սպասարկման համար հատկացված 600.0քմ մակերեսով հողատարածքին կից 1402.8քմ մակերեսով հողատարածքն իրեն տրամադրելու և մինչև 2001թ. մայիսի 15-ը կառուցված բնակելի նշանակության շինությունները սեփական գույք ճանաչելու մասին,  ինչպես նաև նկատի ունենալով, որ դրանք չեն գտնվում ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, որոնց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, որոշում եմ.

1. Սեփականության իրավունքով Վիյուլ Սուրենի Հովսեփյանին /ծնված` 09.05.1952թ./ պատկանող, ք. Սևան, Կոմիսարների 1ա հասցեում գտնվող անհատական բնակելի տան կառուցման և սպասարկման համար հատկացված 600.0քմ մակերեսով հողատարածքին կից 120.0քմ մակերեսով հողատարածքի նկատմամբ ճանաչել Վիյուլ Սուրենի Հովսեփյանի սեփականության իրավունքը:
2. Սեփականության իրավունքով Վիյուլ Սուրենի Հովսեփյանին պատկանող, ք. Սևան, Կոմիսարների 1ա հասցեում գտնվող 720.0քմ հողատարածքում 1994թ. կառուցված 409.32քմ մակերեսով երկհարկանի բնակելի տունը /ներքին մակերես` 326.82քմ/, 145.39քմ մակերեսով կիսակառույց շինությունը /ներքին մակերես` 136.60քմ/, 10.40քմ և 10.10քմ մակերեսներով բաց պատշգամբները,  43.19քմ ներքին մակերեսով նկուղը, 1.42քմ մակերեսով պարիսպը ճանաչել Վիյուլ Սուրենի Հովսեփյանի սեփական գույքը` տրամադրելով ք. Սևան, Կոմիսարների փողոց թիվ 2 / 1 հասցե:
3. Սեփականության իրավունքով Վիյուլ Հովսեփյանին պատկանող, ք. Սևան, Կոմիսարների փողոց թիվ 2 / 1 հասցեում գտնվող 720.0քմ հողատարածքին կից 1282.8քմ մակերեսով հողատարածքը և 18.72քմ մակերեսով պարիսպը ճանաչել համայնքային սեփականություն` տրամադրելով ք. Սևան, Կոմիսարների փողոց թիվ 2 / 6 հասցե, և ուղղակի վաճառքի կարգով օտարել Վիյուլ Սուրենի Հովսեփյանին հողամասի համար տվյալ պահին գործող կադաստրային արժեքի 30%-ի չափով, իսկ պարսպի 1քմ-ի համար` 2600դրամ վճարելու պայմանով` հողատարածք` 1282.8x372.6=477971.28 դրամ, պարիսպ` 18.72x2600=48672 դրամ:
4. Սույն որոշումը հիմք է պետական գրանցում ստանալու համար:
5. Սույն որոշումն ուժի մեջ է` Մուշեղ Գևորգյանին սույն որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner