Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ կետի, ՀՀ կառավարության` 18.05.2006թ. «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն որոշման 34-36 կետերի պահանջների, հիմք ընդունելով քաղ. Ասյա Պապոյանի դիմումը` ք. Սևան, Խաղաղության փողոց թիվ 25 / 34 հասցեում կառուցված 67.66քմ մակերեսով ավտոտնակը, 5.12քմ մակերեսով ծածկը և զբաղեցրած 39.0քմ մակերեսով հողատարածքն ուղղակի գործարքով իրեն վաճառելու մասին, ինչպես նաև նկատի ունենալով, որ ավտոտնակի զբաղեցրած հողատարածքը ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողատեսք չի հանդիսանում և հաշվի առնելով, որոշում եմ.
1. Ք. Սևան, Խաղաղության փողոց թիվ 25 / 34 հասցեում գտնվող, Սևան համայնքի ղեկավարի` 04.04.2019թ. թիվ 196-Ա որոշմամբ օրինական և համայնքային սեփականություն ճանաչված, 26.04.2019թ. պետական գրանցում ստացած 67.66քմ մակերեսով ավտոտնակը, 5.12քմ մակերեսով ծածկը և զբաղեցրած 39.0քմ մակերեսով հողատարածքը / ավտոտնակը` 67.66x1300=87958դրամ, ծածկը` 5.12x2600=13312դրամ, հողատարածքը` 39.0x1242=48438դրամ / ուղղակի գործարքի միջոցով վաճառել ՀՀ կառավարության` 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 34-րդ կետով սահմանված գնման նախապատվությունը ստանալուց հետո` 15 աշխատանքային օրվա ընթացքում համապատասխան դիմում ներկայացրած ք. Երևան, Մ. Խորենացու փողոց 47/7 շենքի թիվ 68 բնակարանի բնակիչ Ասյա Պապոյանին:
2. Քաղ. Ասյա Պապոյանի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր և սահմանել, որ առուվաճառքի հետ կապված ծախսերն իրականացվում են գնորդի հաշվին:
3. Սույն որոշմամբ ծագող սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման:
4. Սույն որոշումն ուժի մեջ է` Ասյա Պապոյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: