Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 851-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Սևան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Սևան, 0261-2-43-23, 0261-4-00-00, sevan.gegharkunik@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

03 դեկտեմբերի 2019 թվականի N 851-Ա

ՍԵՓԱԿԱՆ ԳՈՒՅՔ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, 28.06.2008թ. ՀՕ-117-Ն օրենքի 1-ին, 2-րդ հոդվածներով, հիմք ընդունելով ք. Սևան, Կոմիսարների փողոց թիվ 31 տան բնակիչ Ներսես Հովհաննեսի Հովհաննիսյանի դիմումը` սեփականության իրավունքով իրեն պատկանող, ք. Սևան, Կոմիսարների փողոց թիվ 55 հասցեում գտնվող անհատական բնակելի տան կառուցման և սպասարկման համար հատկացված 650.0քմ մակերեսով հողատարածքին կից գտնվող 300.0քմ մակերեսով հողատարածքմ իրեն տրամադրելու, 950քմ մակերեսով հողատարածքում մինչև 2001թ. մայիսի 15-ը կառուցված բնակելի նշանակության շինությունները սեփական գույք ճանաչելու մասին, ինչպես նաև նկատի ունենալով, որ դրանք չեն գտնվում ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, որոնց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, որոշում եմ.

1. Սեփականության իրավունքով Ներսես Հովհաննեսի Հովհաննիսյանին / ծնված` 15.01.1955թ. / պատկանող, ք. Սևան, Կոմիսարների փողոց թիվ 55 հասցեում գտնվող անհատական բնակելի տան կառուցման և սպասարկման համար հատկացված 650.0քմ մակերեսով հողատարածքը, կից` 300.0քմ մակերեսով հողատարածքը` ընդհանուր` 950 քմ մակերեսով հողատարածք, որից` 132.7քմ մակերեսով հողատարածք` բաժնային սեփականության իրավունքով, 950.0քմ մակերեսով հողատարածքում 1984թ. կառուցված 99.93քմ ներքին մակերեսով երկհարկանի բնակելի տունը, 68.04քմ ներքին մակերեսով ընդհանուր օգտագործման բնակելի տունը, 16.91քմ մակերեսով հարթակը, 1956թ. կառուցված 8.97քմ ներքին մակերեսով մառանը և 14.50քմ մակերեսով պարիսպը ճանաչել Ներսես Հովհաննեսի Հովհաննիսյանի սեփական գույքը` տրամադրելով ք. Սևան, Կոմիսարների փողոց թիվ 55 / 1 հասցե:
3. Սույն որոշումը հիմք է պետական գրանցում ստանալու համար:
4. Սույն որոշումն ուժի մեջ է` Ներսես Հովհաննիսյանին սույն որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner