Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, ՀՀ Հողային օրենսգրքի 86-րդ հոդվածի 2-րդ կետով, «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 143 հոդվածով, ՀՀ կառավարության` 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ` որոշում եմ.
1. սեփականության իրավունքով Էդիկ Մինասյանին և Արծվիկ Հովհաննիսյանին պատկանող ք. Սևան, Խաղաղության 5ա հասցեում գտնվող 432.0քմ մակերեսով արտադրամասի զբաղեցրած և սպասարկաման համար նախատեսված 708.50քմ մակերեսով հողատարածքը, համաձայն ներկայացվող հատակագծի, ճանաչել համայնքային սեփականություն և կատարել պետական գրանցում` տրամադրելով ք. Սևան, Գործարանային փողոց թիվ 9 / 10 հասցե:
2. Ք. Սևան, Գործարանային փողոց թիվ 9 / 10 հասցեում գտնվող 708.50քմ մակերեսով հողատարածքի գործառնական նշանակությունը համապատասխանեցնել Սևան քաղաքի լրամշակված գլխավոր հատակագծին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է` հրապարակմանը հաջորդող օրվանից: