Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 670-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Սևան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Սևան, 0261-2-43-23, 0261-4-00-00, sevan.gegharkunik@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

10 հոկտեմբերի 2019 թվականի N 670-Ա

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԵՎ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, ՀՀ կառավարության` 02.02.2002թ. թիվ 88 որոշմամբ, «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 143 հոդվածով, հիմք ընդունելով ՀՀ քաղաքաշինության նախարարության կողմից հաստատված Սևան քաղաքի / բնակավայրի / գլխավոր հատակագծի լրամշակման մասին` 12.03.2016թ. N 18 եզրակացությունը և ՀՀ Գեղարքունիքի մարզ, գ. Վարսեր, 11 փողոց թիվ 65 տան բնակիչ Սիմոն Սեդրակյանի դիմումը` սեփականության իրավունքով իրեն պատկանող, ք. Սևան, Հ. Թումանյան փողոց թիվ 22 / 2 հասցեում գտնվող անշարժ գույքի նպատակային և գործառական նշանակությունները Սևան քաղաքի / բնակավայրի / լրամշակված գլխավոր հատակագծին համապատասխանեցնելու մասին, որոշում եմ.

1. Ք. Սևան, Հ. Թումանյան փողոց թիվ 22 / 2 հասցեում գտնվող, բնակավայրերի հասարակական կառուցապատման համար նախատեսված 1850քմ մակերեսով հողատարածքի նպատակային և գործառնական նշանակությունները համապատասխանեցնել Սևան քաղաքի / բնակավայրի / լրամշակված գլխավոր հատակագծին` բնակավայրերի նշանակության` բնակելի կառուցապատման:
2. Ք. Սևան, Հ. Թումանյան փողոց թիվ 22 / 2 հասցեում գտնվող 681.25քմ մակերեսով անավարտ հասարակական նշանակության շինության նպատակային նշանակությունը փոխել բնակելի, գործառական նշանակությունը` բնակելի:
3. Սույն որոշումը հիմք է պետական գրանցում ստանալու համար:
4. Սույն որոշումն ուժի մեջ է` Սիմոն Սեդրակյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner